Մենք Ադրբեջանի հետ ենք՝ ընդդեմ Հայաստանի. Թուրքիայի ՊՆ

57

«Մենք մինչև վերջ Ադրբեջանի հետ ենք Հայաստանի դեմ պայքարում»,- «Անադոլու»-ն հաղորդել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը, երբ նա ներկա է եղել  ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասնակիցների հետ հանդիպմանը:

Թուրք նախարարը հայտարարել է. «Մեր բոլոր միջոցներով մինչև  վերջ Ադրբեջանի հետ ենք, ադրբեջանցի զինծառայողների հետ` ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանը մենակ չէ: Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»: