Հոկեյի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Բելառուսը կարող է զրկվել

68

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի պատճառով Մինսկը կարող է կորցնել 2021 թվականի հոկեյի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը: Այդ մասին հայտարարել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Կալերվո Կումմոլան:

Երկու շաբաթից ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է հանդիպել այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար՝ ելնելով այն բանից, թե ինչպիսի իրավիճակ կլինի Բելառուսում:

Հիշեցնենք, որ հոկեյի աշխարհի հաջորդ առաջնությունը նախատեսված է 2021 թվականի գարնանը Ռիգայում և Մինսկում: