Հաստատվեց, որ եղել է ընտրակեղծիք հօգուտ Լուկաշենկոյի

87

Վիտեբսկում ընտրական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պիտալենկոն հաստատել է, որ ընտրությունը կեղծվել է հօգուտ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հաղորդում է news.ru-ն: Ճնշումները տեղի են ունեցել տեղական վարչակազմի պաշտոնատար անձանց կողմից:

Թիվ 44 հանրակրթական դպրոցի տնօրեն Պիտալենկոն, ով հանձնաժողովի նախագահն էր թիվ 25 ընտրատեղամասում, իրական է անվանել սոցցանցերում հայտնված աուդիո մի ձայնագրություն, որի համաձայն Օկտյաբրսկի շրջանի ղեկավար Սերգեյ Ստաշևսկին հանձնաժողովի անդամներին ստիպում է հաղթանակը վերագրել Լուկաշենկոյին, թեև առավելագույն թվով ձայները հավաքել էր Սվետլանա Տիխանովսկայան: