Իլոն Մասկն արձագանքեց բելառուսների օգնության խնդրանքին

77

Օգտատերը մի թվիթ է տեղադրել Բելառուսում ուժայինների դաժանությունների մասին տեսանյութով և նշել է Իլոն Մասկին ու Բիլ Գեյթսին՝ խնդրելով «պատմել ամբողջ աշխարհին»:

Իլոն Մասկն արձագանքել է հրապարակմանը․ «Ցավում եմ լսել դա։ Ինչպե՞ս կարող ենք օգնել», գրել է նա:

Ի պատասխան՝ մարդիկ խնդրել են, որ նա հասարակության ուշադրությունը սևեռի Բելառուսում տիրող իրավիճակին, տրամադրի ֆինանսական օգնություն, ինչպես նաև Satrlink արբանյակներն օգտագործի հանրապետությունում կայուն ինտերնետի հասանելիություն ապահովելու համար: