Իլոն Մասկի անվճար ինտերնետ կարող է հայտնվել Բելառուսում

63

Բելառուսում բողոքի ցույցերն ուղեկցվում են երկրում ինտերնետի անջատմամբ: Change.org էլեկտրոնային հանրագրերի կայքում բողոք է գրանցվել SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին՝ խնդրելով երկրում անվճար ինտերնետ անցկացնել: Մասնավորապես, հանրագրի տեքստում ասվում է, որ Բելառուսի քաղաքացիները Մասկից խնդրում են երկրում անցկացնել Starlink արբանյակային ինտերնետի հանրային բետա թեստավորում:

Ըստ դիմումի հեղինակների, Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Եվրոպայի վերջին բռնապետը», կարգադրել է արգելափակել ինտերնետի հասանելիությունը, որպեսզի ցուցարարները չկարողանան համակարգել իրենց գործողությունները: Ըստ նրանց, Բելառուսի առաջնորդը չի ցանկանում նաև, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ճշմարտությունը տարածվի լրատվամիջոցներում։ Այս պահի դրությամբ հանրագրի օգտին քվեարկել է մոտ 5 270 մարդ։