Արյան ռեզուսի և COVID-19-ով վարակման կապը

110

Իսպանացի և բրազիլացի գիտնականները պարզել են, որ արյան բացասական ռեզուս (Rh–) ունեցող անձինք ավելի մեծ հավանականությամբ կվարակվեն կորոնավիրուսային վարակով: Հետազոտության արդյունքները հրապարակված են medRxiv-ում:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ վարակակիրների թվի արագ աճ է նկատվել այն երկրներում, որտեղ համեմատաբար ավելի շատ բնակիչներ ունեն բացասական ռեզուս: Վարակման այդ բնույթը, մասնավորապես, պարզ է դարձել ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի ուսումնասիրման արդյունքում, գրում է Известия-ն:

Գիտնականների այս վարկածը կարելի է հաստատել այն փաստով, որ արյան բացասական ռեզուս ունեցող մարդկաց մոտ կա սրտանոթային, շնչառական և այլ հիվանդությունների բավական մեծ ռիսկ՝ կապված իմունիտետի հետ։