Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները

110

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է,  որ նախորդ շաբաթ, երբ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շրջայց է իրականացրել Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում,  տեղում հանձնարարվել է վերհանված իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ։

Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։

«Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,-տեղեկացրել է մամլո խոսնակը: