Ականատեսների խոսքերով՝ Մինսկում ոստիկանները կրակն ուղղեցին բազմաբնակարան շենքերի պատշգամբներ

77

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ականատեսներին, Մինսկում մարդիկ դուրս են եկել Դերժինսկու պողոտայի բազմաբնակարան շենքերի պատշգամբներ և ակնարկներ տվել ցուցարարներին, որոնք արգելափակում էին երթևեկությունը: Որոշ ժամանակ անց հայտնվել են մգեցված պատուհաններով ճանապարհային ոստիկանության մեքենա և երկու ավտոբուս: Վկաների խոսքերով՝ մեքենաները կանգ են առել, իսկ դուրս եկած ոստիկանները իրենց զենքն ուղղել են պատշգամբների կողմը և սկսել կրակել: