Ալիև-Պուտին հեռախոսազրույց

64

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Նա շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ:

Նախագահները քննարկել են երկու երկրների համար օրակարգային հարցերը, ինչպես նաև հաստատել փոխհարաբերությունները ամրապնդելու իրենց մտադրությունը: Բացի դրանից, նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման ֆոնին:

Ռուսական կողմը կարևորել է կանխել ցանկացած գործողություն, որը կնպաստեր լարվածության սրմանը, ասվում է Կրեմլի կայքում: