Ալիևը անհանգստություն է հայտնել Հայաստանին ռազմական մատակարարումների մասին

42

Բաքուն անհանգստություն է հայտնել ՌԴ-ից Հայաստան ռազմական բնույթի առաքումների առնչությամբ: Այդ մասին հաղորդել են Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունից:

Ալիևը զանգահարել է Պուտինին, որպեսզի «պարզաբանի այն մատակարարումների հարցը», որոնք իրականացվել են հուլիսի 17-ից մինչ օրս Ադրբեջանի ու Հայաստանի սահմանում տեղի ունեցած բախումներից հետո: Նրա խոսքերով՝ ավելի քան 400 տոննա ռազմական բեռներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան՝ օգտագործելով Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքը: