4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի արևելքում

69

Թուրքիայում լույս չորեքշաբթի գիշերը տեղի է ունեցել 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02։29-ին Իգդիր նահանգում: Այն տեղի է ունեցել 6,47 կմ խորության վրա։