Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում

152

📍 🇦🇲 Հայաստանում արդեն հինգ ամիս է արտակարգ դրություն է, փակ և բաց տարածքներում դիմակ կրելը խիստ պարտադիր է, այսօր արտակարգ դրություն երկարացվեց ևս մեկ ամսով. արդյունքում ունենք 1040 մահացած մարդ ովքեր վարակված են եղել COVID19-ով:

‼️Ուզեք թե չուզեք պիտի համեմատեմ, ստորև բերված ցցուն օրինակը ի դերև կհանի ՀՀ իշխանությունների ձախողումը COVID19-ի դեմ պայքարում ու արտակարգ դրությունը արդեն 6-րդ անգամ, համաճարակով պայմանավորած, երկարաձգելու սնանկությունը:

✔️ Երջանիկ պատահականությամբ. (©️Արսեն Թորոսյան)

📍 🇬🇪 Վրաստանում արտակարգ դրությունը տևել է ընդամենը երկու ամիս (մարտի 22-ից մայիսի 22-ը), այս պահին դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում. արդյունքում Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում:

Հ.Գ. Առողջ եղե՛ք:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ