Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց

77

ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը պետք է ավարտվեր այսօր, սակայն այն երկարաձգվեց ևս մեկ ամսով: Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը՝  ժամը 17:00-ը: Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս անգամ արտակարգ ռեժիմի կանոններն ավելի մեղմ կլինեն:

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Այսօր ԱԺ-ը կգումարի հատուկ նիստ: