Ի՞նչ պետք է անի ՀՀ մուտք գործած քաղաքացին

140

Այսուհետև  Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե կորոնավիրուսի ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով  կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

«Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից»,- հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: