Թուրքիան նպատակ ունի զարգացնել տեղական պաշտպանական արդյունաբերությունը

94

Անկարան մտադիր է շարունակել այն քաղաքականությւոնը, որն ուղղված է լիովին ինքնուրույն գործող պաշտպանական արդյունաբերությանը, տեղեկացնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայում մշակված, նախագծված և արտադրված ռազմական սարքավորումները ապացուցել են իրենց արժեքը միջսահմանային և ներքին հակաահաբեկչական գործողություններում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է սպառազինության ազգային համակարգերի զարգացման կարևորությունը: