Էրդողանն ընդունել է «Անադոլու»-ի պատվիրակությանը

74

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ընդունել է «Անադոլու» գործակալության պատվիրակությանը՝ գործակալության վարչության նախագահ ու գլխավոր տնօրեն Շենոլ Կազանջիի գլխավորությամբ:

Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի Նախագահական համալիրում և տևել է 1 ժամ 15 րոպե: Թուրքիայի նախագահը շնորհավորել է «Անադոլու»-ին հիմնադրման հարյուրամյակի առթիվ և շեշտել լրատվամիջոցների դերը վստահելի տեղեկատվության տարածման գործում: