Էրդողանն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

67


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ օգոստոսի 11-ին, ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Բայրամովը նախագահ Էրդողանին մանրամասներ կհաղորդի հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերի և ներկայում սահմանին տիրող իրավիճակի մասին։ 

Նշենք, որ նախարար նշանակվելուց հետո սա Բայրամովի 1-ին արտերկրյա այցն է:

Այցի շրջանակներում Բայրամովն արդեն հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին Հայաստանին մեղադրել է «զավթողական քաղաքականություն վարելու և սահմանին սադրանքներ իրականացնելու» մեջ։ 

Աղբյուրը