Բաց տարածքներում ազատ շնչելը կթույլատրվի և ոչ միայն…

116

ՀՀ Աժ-ն օգոստոսի 12-ին հրավիրած հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բացօթյա տարածքներում թույլատրվում է անց կացնել ընտանեկան միջոցառումներ՝ հարսանիք, ծնունդ, կնունք: Երգիչներն ու երաժիշտները կարող են երգել ու նվագել բացօթյա հանդիսությունների ժամանակ՝ որոշակի կանոններ պահպանելով, փակ տարածքներում սահմանափակումները դեռ կգործեն:

Թույլատրվում է  նաև բացօթյա համերգներ ու ներկայացումներ կազմակերպել՝ կանոնների պահպանմամբ:

Դիմակների կրումը բաց տարածքներում հնարավոր է պարտադիր չլինի, իսկ փակ տարածքներում՝ հասարակական տրանսպորտում, տաքսիներում՝ պարտադիր է: Սեփական ավտոմեքենայում դիմակ կրելու պարտադրանքը կհանվի:

Այս փոփոխությունների մասին որոշումները կհրապարակավեն մոտակա օրերին: