ԱՀԿ-ն գնահատեց` արդյոք ՌԴ-ն պատրաստ է COVID-19-ի պատվաստանյութ ստեղծել ամբողջ աշխարհի համար

98

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս չի կարող ասել, արդյոք ռուսական պատվաստանյութը կարող է օգտագործվել ամբողջ աշխարհում, բայց նա վստահ է, որ Ռուսաստանն ունի տեխնիկական հնարավորություններ բարձրորակ դեղամիջոց ստեղծելու համար: Այդ մասին օգոստոսի 12-ին հայտարարել է ԱՀԿ Մերձավոր Արևելքի գրասենյակի ծրագրերի ղեկավար Ռանա Հաջեն:

«Ռուսական պատվաստանյութն անցել է առաջին երկու փուլերը: Այժմ այն ​​գտնվում է փորձարկման երրորդ փուլում: Պատվաստանյութը չի անցել բոլոր գիտափորձերը: Բայց, գնահատականների համաձայն, այն պատրաստ է կիրառվել առնվազն Ռուսաստանում», ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է կազմակերպության ներկայացուցչի խոսքերը: