Տավուշի հրետակոծված տների շինարարությունը մոտենում է ավարտին

57

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի հետ շրջել է  Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հրետակոծված տների մի մասի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին:

Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է:
Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են: