Վիրուսաբանները գտել են COVID-19-ի փոխանցման ռիսկը նվազեցնելու հեշտ միջոց

70

Բերանի խոռոչի ողողման հեղուկ կիրառելով՝ կարելի է նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման ռիսկը: Այս եզրակացություն են եկել գերմանացի գիտնականները:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերանի խոռոչի ողողման բոլոր միջոցները նվազեցնում են կորոնավիրուսի մասնիկների չափաբաժինը: Այն դեպքերում, երբ լվացումն իրականացվել է անընդմեջ երեք անգամ, չափաբաժինն այնքան է նվազել, որ վիրուսը հնարավոր չի եղել հայտնաբերել:

Բերանի խոռոչի ողողումը այդպիսի միջոցներով չի կարող ճնշել բջիջներում վիրուսի արտադրությունը: Բայց կարճաժամկետ հեռանկարում դա կարող է նվազեցնել վիրուսային բեռը այնտեղ, որտեղ կա վարակման ամենամեծ ռիսկը, մասնավորապես բերանում և կոկորդում, РИА Новости-ն մեջբերում է ուսումնասիրության առաջատար գիտնական Թոնի Մայստերին: