Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

71

Այսօր կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ կորոնավիրուսների դեմ առաջին գրանցված ռուսական պատվաստանյութը ձևավորում է կայուն հակամարմինային և բջջային իմունիտետ:

«Ես դա նույնպես շատ լավ գիտեմ, քանի որ իմ դուստրերից մեկը պատվաստվել է», ասել է նա։ Պուտինի խոսքերով՝ առաջին ներարկումից հետո դստեր մարմնի ջերմաստիճանը 38 աստիճան էր, հաջորդ օրը՝ 37-ից մի փոքր ավելի բարձր: Երկրորդ ներարկումից հետո ջերմաստիճանը նույնպես մի փոքր բարձրացավ, և այդքանը․ դուստրը իրեն լավ է զգում, իսկ հակամարմինների քանակությունը մեծ է», ասել է նախագահը:

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։