Մևլութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի մամլո ասուլիսը

67

«Մենք մեր բոլոր հնարավորություններով եղբայրական ադրբեջանցի ժողովրդի կողքին ենք: Հայաստանը երկար տարիներ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը պահում է օկուպացիայի տակ», ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Չավուշօղլուն շեշտել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մնում է չլուծված միջազգային կազմակերպությունների ու միջազգային հանրության մեղքով։ «Հայաստանի զինված ուժերի վերջին սադրանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Երևանը հուսալի գործընկեր չէ բանակցությունների համար», ասել է Չավուշօղլուն:

Նա նաև ընգծել է, որ Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը երկխոսության միջոցով: Միևնույն ժամանակ, Անկարան կաջակցի եղբայրական Ադրբեջանի ցանկացած որոշմանը: