Մուրաշկո․ Ռուսական պատվաստանյութը հիմնված է հայտնի պլատֆորմի վրա

69

ՌԴ առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոյի խոսքերով, պատվաստումից հետո ոչ ոք լուրջ բարդություններ չի ունեցել, և կամավորների մոտ ձևավորվել են մեծ քանակությամբ հակամարմիններ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մուրաշկոն պարզաբանել է, որ պատրաստուկը ստեղծվել է հայտնի պլատֆորմի վրա, որի հիմքում ընկած է ևս վեց պատվաստանյութ: Այդ հիմքը ստեղծվել է տարիներ առաջ: Անցյալ տարիների մշակումները մասնագետներին օգնեցին արագորեն հաղթահարել իրենց առջև դրված առաջադրանքը: