Մասնագետը՝ փակ տարածքներում կորոնավիրուսից խուսափելու մասին

65

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ փակ տարածքներում կորոնավիրուսից խուսափելու ամենահեշտ և ամենաարդյունավետ միջոցը օդափոխությունն է: Այդ մասին Conversation հրատարակությանը պատմել է ամերիկացի պրոֆեսոր Շելլի Միլլերը։

Միլլերը նշել է, որ օդափոխելու համար օպտիմալ ժամանակը կախված է տարածքի չափից և ներսում գտնվող մարդկանց քանակից: Անկախ դրանից, նա առաջարկել է օդափոխել ժամում առնվազն վեց անգամ: Պրոֆեսորը գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել օդը մաքրող սարքերին: