Հունաստանը Թուրքիայի սադրանքի հետ կապված ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում կխնդրի

71

 Reuters-ը հաղորդում է, որ Հունաստանը Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի սադրանքի հետ կապված ԵՄ ԱԳ նախարարների Խորհրդի արտակարգ հանդիպում կխնդրի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետի գրասենյակը:

Հունաստանի ԱԳՆ-ը Թուրքիային կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը, որոնք խաթարում են տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքիայում հայտարարել են, որ Հունաստանը որեւէ օրինական հիմք չունի նման պահանջների համար  եւ խոստացել է շարունակել գործողությունները, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ եւ ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում հրավիրել:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում ընդունելուց առաջ ԵՄ անդամ երկրների միջեւ խորհրդակցություններ կանցկացվեն: ԱԳՆԽ նիստը կկայանա Բեռլինում օգոստոսի 27-28-ին:

Աղբյուրը՝ News.am