Հայաստանն այսօր երրորդ ինքնաթիռը կուղարկի Լիբանան: Այն տեղափոխելու է 12 տոննա հումանիտար օգնություն:
Նշենք, որ հումանիտար օգնության առաջին չվերթը Հայաստանից տեղի է ունեցել օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել դեղորայք և բժշկական պարագաներ՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիների համար: