Թուրքիան մնում է ռուսաստանցիների հանգստի գլխավոր ուղղություն

58

Թուրքիան այս տարի կշարունակի մնալ առաջատար հանգստյան վայր ռուսների համար: Այդ մասին մամուլի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։:

«Տուրօպերատորները խոսում են Թուրքիայի մեծ պահանջարկի մասին: Հիշեցնեմ, որ այդ երկիրը անցյալ տարիներին մնացել է գլխավոր պահանջված օտարերկրյա ուղղություններից մեկը: Մեր կանխատեսումների համաձայն, նա այս տարի նույնպես կմնա առաջնորդ», ընդգծել է Մայա Լոմիձեն: