Բիլ Գեյթսն ասաց, թե երբ աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսը

66

Կորոնավիրուսի համաճարակը կհաջողվի դադարեցնել միայն երկուսուկես տարի անց, ասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Wired-ին տված հարցազրույցում: «Սա Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմը չէ, բայց ամբողջ համակարգի համար բացասական ցնցումների մասշտաբը համադրելի է», ասել է նա:

Գեյթսը կարծում է, որ «հարուստ աշխարհը» կկարողանա հաղթահարել վարակը մոտ մեկ տարի մյուսներից շուտ․ «Հարուստ աշխարհը հիմնականում կհաղթահարի կորոնավիրուսը մինչև 2021 թվականի ավարտը, իսկ աշխարհը, որպես ամբողջություն, կհաղթահարի այն 2022 թվականի վերջին»: