Միջադեպեր գիշերը Մինսկի բողոքի ցույցերի ժամանակ

34

Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ցույցերը սկսվեցին ընտրատեղամասերի փակումից հետո: Ցույցերի ընթացքում եղել են որոշ միջադեպեր։

Մինսկում գիշերը նռնակը հայտնվել է բազմահարկ շենքի պատշգամբում՝ յոթերորդ հարկում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները աստիճաններ են բարձրացրել պատշգամբ։ Բնակարանում ոչ ոք չի եղել: Փրկարարները շենքի որոշ բնակիչների տարհանել են գազի դիմակներով, քանի որ տարածքը պատվել եր ծխով, մարդկանց աչքերն արցունքոտվում էին ու կոկորդը ցավում, հաղորդում է Tut.by-ը:

Բացի դրանից, Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է Associated Press-ի օպերատորը, հաղորդում է Известия-ն։ Օպերատորին տարել են քաղաքի կլինիկական հիվանդանոց: