Խոշոր նավթային ընկերության շահույթն ընկել է

46

Արտադրության և պաշարների առումով ամենամեծ նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի զուտ շահույթը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 6,6 միլիարդ դոլար, ինչը 3,7 անգամ պակաս է 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24,7 միլիարդ դոլար):

«Կես տարվա ընթացքում շահույթը կրճատվել է կիսով չափ՝ հասնելով 23,2 միլիարդ դոլարի», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Զուտ շահույթի անկումը բացատրվում է կորոնավիրուսային պանդեմիկայով և, որպես հետևանք, գների կոնյուկտուրայի վատթարացմամբ։ Միևնույն ժամանակ, ընկերությունը չի սկսել կրճատել շահաբաժինները իր հաճախորդների համար։