Լուկաշենկոյի վերընտրման կապակցությամբ

91

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկային Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ «Դա, անկասկած, բխում է Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների հիմնական շահերից», ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին իր աջակցությունն էր հայտնել Բելառուսում բողոքի ցույցերի մասնակիցներին և այնտեղ ձերբակալված լրագրողներին: Ալեքսանդր Լուկաշենկոյին նա կանխատեսել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը: