Իրան․ «Լիբանանի որոշ ցուցարարներ հրահրվում են արտերկրից»

66

Լիբանանի ցուցարարներից ոմանք աջակցություն են ստանում արտերկրից, մամլո ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին խոսելով` Մուսավին հայտարարել է․ «Բնականաբար, այդպիսի խոշոր միջադեպից հետո մարդիկ դժգոհ են։ Սակայն, մարդկանց որոշ խմբերի արտասահմանն է հրահրում որոշակի նպատակներով»: