«Իմպերիալիստ» Մակրոնը Լիբանանում

74

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ ոչ միանշանակ արձագանքներ է առաջացրել արաբ փորձագետների շրջանում և Մերձավոր Արևելքում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Վերլուծաբանների ու փորձագետների մեծ մասը և տարածաշրջանի այլ բնակիչներ քննադատել են Լիբանանում Ֆրանսիայի նախագահի պահվածքն ու հայտարարությունները:

Օգոստոսի 6-ին Բեյրութ ժամանած Ֆրանսիայի նախագահը, որպես Լիբանանի մայրաքաղաքի բնակիչների հետ համերաշխության ու նրանց աջակցության նշան, սկսեց խոսել ամենևին ոչ թե Լիբանանին հասցված վնասը վերացնելու, այլ երկրի քաղաքական և տնտեսական համակարգը «բարեփոխելու» անհրաժեշտության մասին։ Նշենք, որ Լիբանանը տասնամյակներ շարունակ գտնվել է Փարիզի մանդատի ներքո:

Հայտնի պաղեստինցի պատմաբան և փորձագետ Բեշիր Նաֆին այս առնչությամբ իր թվիթերյան էջում գրել է. «Ֆրանսիան արդեն վաղուց չէր տեսել նման արտահայտված իմպերիալիստական ​​հակումներով նախագահի»: