Թրամփը երկարաձգեց գործազրկության վճարները

81

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնարկել է տնտեսությունը խթանելու միջոցներ: Նա կերկարաձգի գործազրկության վճարումները մինչև 2020 թվականի վերջը: Շաբաթական վճարման գումարը կկազմի 400 դոլար: Ընդ որում, պետական ​​մարմինները կվճարեն այդ գումարի մեկ քառորդը, հաղորդում է Bloomberg-ը:

Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև հարկային արձակուրդի մասին այն ԱՄՆ բնակիչների համար, որոնք տարեկան վաստակում են մինչև 100 հազար դոլար: Աջակցության այս միջոցը ուժի կլինի մինչև տարեվերջ: Իսկ իր վերընտրման պարագայում Թրամփը խոստացել է ուժի մեջ թողնել հարկային արձակուրդը: