Բրիտանահայերը համախմբվում են Լիբանանի համար

79

Կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում պատարագ եղավ Լիբանանի համար և բոլոր նրանց հիշատակի համար, ովքեր զոհվեցին այս ավերիչ աղետի պատճառով, գրում է Mirror-Spectator-ը:

Եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն իր քարոզում ասաց, որ ճիշտ ժամանակն է մեր համերաշխությունն արտահայտել Լիբանանի մեր եղբայրների և քույրերի հետ՝ օգնություն ցուցաբերելով նրանց այս սարսափելի ողբերգությունը հաղթահարելու համար:

Նրանից հետո Բրիտանիայի հայ համայնքի փոխնախագահ դոկտոր Հրաչ Քույումջյանը նկարագրեց սարսափելի իրավիճակը: Նա հավելաեց, որ ցեղասպանությունից հետո Հայաստանի շուրջը հավաքվեցին մութ ամպեր, և եղավ երկրաշարժ, իսկ այժմ, ողբերգական զուգադիպությամբ, Բեյրութում գտնվող «Հայաստան» փողոցը տառապում է նման ողբերգությամբ:

Վերջապես, նա նշեց Մեծ Բրիտանիայի բոլոր կազմակերպությունների հավաքական գործողությունը Համայնքային խորհրդի հրավերի ուղղությամբ և եպիսկոպոսի օրհնությունը՝ իրենց միջոցները միավորելու և նպաստելու Բեյրութում վնասված գոտիների վերականգնողական գործողություններին և վերակառուցմանը, ինչը երկրին կենսականորեն անհրաժեշտ է։