Բողոքարկվեցին Բելառուսի ընտրությունների արդյունքները

86

Նախագահական ընտրություններում Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան բողոք է ներկայացրել հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչեու նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։ Ըստ Տիխանովսկայայի, անհրաժեշտ է վերահաշվարկել ձայները կամ վերաքվեարկել մի շարք ընտրատեղամասերում:

Պետք է նշել, որ մոտ հազար մարդ, ովքեր եկել էին քվեարկելու, ընտրատեղամասում չէին կարողացել դա անել: Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին կիրառվող նախազգուշական միջոցների պատճառով քվեարկության սենյակում կարող էր լինել ընդամենը մեկ անձ: Արդյունքում դեսպանատանը գտնվող ընտրատեղամասի մոտ հավաքվել էր ավելի քան 1,6 հազար մարդու հերթ, և մասնակիցների մեծ մասը չկարողացավ քվեարկել: Նման իրավիճակ է գրանցվել նաև Սանկտ Պետերբուրգում և Կիևում: