ԱՀԿ-ն անվանեց կորոնավիրուսի պատվաստանյութի համընդհանուր հասանելիության համար անհրաժեշտ գումարը

72

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը պատմել է, թե որքան գումար կպահանջվի մշակվող կորոնավիրուսային պատվաստանյութերի համընդհանուր հասանելիությունն ապահովելու համար:

«Միայն պատվաստանյութերի համար կպահանջվի ավելի քան 100 միլիարդ դոլար»,  ԱՀԿ ղեկավարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ նրա՝ ապրիլին անցկացված դրամահավաքը հնարավորություն տվեց հավաքել պահանջվող գումարի մոտ 10%-ը: