Huawei-ը անցում է կատարում այլ օպերացիոն համակարգի

87

Huawei-ի գործադիր տնօրեն Յույ Չենդունը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցների ներդրումից հետո որոշվել է արագացնել սեփական HarmonyOS օպերացիոն համակարգի մշակումը և այն կիրառել բոլոր սարքերի դեպքում, ներառյալ ժամացույցների, սմարթֆոնների և պլանշետների:

Միևնույն ժամանակ, ընկերությունը ակնկալում է HarmonyOS-ը դարձնել «համաշխարհային օպերացիոն համակարգ», հաղորդնում է Российская газета-ն։ Ընկերությունը հույս ունի, որ HarmonyOS-ը կկարողանա մրցել Apple-ի և Google-ի հետ: Բացի դրանից, չինական արտադրողը հաստատել է, որ աշնանը կթողարկի Mate 40 սմարթֆոններ: