Սևանի ու Դեբեդի խնդիրներն ուսումնասիրվում են. Շրջակա միջավայրի նախարարություն

90

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարի մամլո խոսնակը:

 «Ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվում են Սևանի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,- գրել է Դավիթ Գրիգորյանը։

Իսկ նախարար Ռոմանոս Պետրոսյանը քիչ ավելի վաղ տեղեկացրել է, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ  օգոստոսի 3-ին հսկողական մոնիթորինգ է իրականացվել Դեբեդ գետի Լալվար վտակի գետաբերանի հատվածում:

«Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։

Ուսումնասիրությունները շարունակվում են»,- նշել է նախարարը։