ՄԱԿ-ը՝ Բելառուսում ընտրությունների վերաբերյալ

85

«ՄԱԿ-ը չունի Բելառուսում ընտրություններին հետևելու մանդատ: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ուշադիր հետևել Բելառուսում իրավիճակին մարդու իրավունքների տեսանկյունից», ասված է ՄԱԿ-ի  հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում Բելառուսի իշխանություններին լիարժեք հարգանք ցուցաբերել մտքի արտահայտման ազատության, ինչպես նաև խաղաղ հավաքների իրավունքի հանդեպ։