Լիբանանին աջակցելու համար արաբական պետությունների լիգան կմոբիլիզացնի արաբների ուժերը

76

Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար:

Ինչպես տեղեկացնում է  «Reuters» գործակալությանը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Արաբական պետությունների լիգայի ղեկավարը  հայտարարել է. «Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնություն ցուցաբերել  պայթյունը հետաքննելու հարցում: Մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր միջոցներով», – ասել է նա ՝ հավելելով, որ կմասնակցի միջազգային հեռուստակոնֆերանսին, որը Ֆրանսիայի կողմից կկազմակերպվի կիրակի օրը ՝ քննարկելու Լիբանանին հատկացվելիք  օգնությունը»: