Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը

211

Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի վնասված նավահանգիստն ու հարակից շենքերը: Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ընթացքում թուրքական կողմը հայտարարել է, որ Լիբանանը կարող է օգտագործել Մերսին նավահանգստային քաղաքում գտնվող իրենց նավահանգիստը, մինչև որ վերականգնվի Բեյրութի նավահանգիստը։ Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: