«Թալիբան»-ը խոսեց Ռուսաստանի հետ իր դավադրության լուրերի մասին

89

Թալիբները պմդում են, որ Աֆղանստանում ամերիկյան զինվորներին սպանելու վերաբերյալ Ռուսաստանի հետ իր դավադրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՌԻԱ գործակալությանը այդ հայտարարությունն է արել արմատական ​​«Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

Ըստ նրա, այդ «սխալ և անհիմն տեղեկատվությունը» դիտավորյալ տարածվել է Քաբուլի ազգային անվտանգության վարչության կողմից՝ «խաղաղ կարգավորման գործընթացի սաբոտաժ իրականացնելու համար»: