ԵՄ-ն կրճատեց նախընտրելի երկրների ցանկը

94

ԵՄ Խորհուրդը փոփոխեց այն պետությունների ցանկը, որոնց հետ Եվրոմիության երկրներին թույլատրվում է բացել արտաքին սահմանները՝ 11-ից դարձնելով 10 և դուրս հանելով Մարոկկոն: Այդ մասին գրված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Օգոստոսի 8-ից ԵՄ անդամ երկրները կարող են աստիճանաբար վերացնել սահմանը հատելու արգելքը հետևյալ պետությունների բնակիչների համար՝ Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Թունիս, Ռուանդա, Վրաստան, Ուրուգվայ, ասվում է հայտարարության մեջ: