Գամալեյիի անվան ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը ՌԻԱ գործակալությանն ասել է, որ ներկայումս միայն հակամարմինները կարող են թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը։
Ըստ Գինցբուրգի՝ այդպիսով կարելի է արգելափակել վիրուսը, և միայն այդպես կարելի է էապես թեթևացնել հիվանդության ընթացքը։ Հակամարմիններն այժմ ներարկվում են միայն երակների մեջ, կաթիլային եղանակով։