Բողոքի ցույցի մասնակիցները Սոֆիայի կենտրոնը շրջափակեցին վրաններով

113

Բուլղարիայում բողոքի ցույցերի մասնակիցները վրաններով շրջափակել են Սոֆիայի կենտրոնը, ներառյալ Ժողովրդական ժողովի  և նախագահի աշխատակազմի շենքերի տարածքները։

Ցուցարարները քարեր և շշեր են հավաքում: Բողոքի ակցիայի մասնակիցների մեջ շատ կանայք կան, ինչը կանխել է ոստիկանների կողմից ուժ գործադրումը:

31-րդ օրն է, ինչ բողոքի ցույցեր են անցկացվում Սոֆիայում և Բուլղարիայի այլ մասերում՝ պահանջելով կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականը: Նախարարների կաբինետը, ըստ ցուցարարների, թաթախված է կոռուպցիայի մեջ, ինչպես նաև չի կարողացել քաղաքացիներին ապահովել բարեկեցիկ կյանք ու արժանապատիվ աշխատավարձ: