Բեյրութում ցուցարարները ներխուժեցին երկու նախարարությունների շենքեր

108

Ցուցարարները գրոհում են Լիբանանի էկոնոմիկայի նախարարությունը: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը և բարեփոխումների իրականացում: Ավելի վաղ ցուցարարները ներխուժել են երկրի արտաքին գործերի նախարարության շենք։

Բախումների վայրում աշխատում են Կարմիր խաչի և Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները: Այս պահին արդեն կա 175 տուժած անձ, տեղեկացնում է Լիբանանի Կարմիր խաչն իր թվիթերյան էջում։:

Ակցիան կազմակերպող ակտիվիստները գտնում են, որ հենց Լիբանանի կառավարությունն է պատասխանատու երկրի տնտեսական ու քաղաքական խնդիրների, ինչպես նաև օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգության համար: