Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ

139

Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցը վերածվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների:

Իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործում՝ մարդկանց բազմությունը խորհրդարանի շենքից հեռացնելու համար: Ցույցի մասնակիցները, ի պատասխան, քարեր են նետում: Պարբերաբար իրավապահները նահանջում են ամբոխի ճնշման և քարերի պատճառով, հաղորդում է ՌԻԱ գորածակալության թղթակիցը: