Արցախի նախագահը հանդիպել է ստեփանակերտցիների հետ

77

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ: 

 Երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն՝  կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ Հանրապետության նախագահը տեղում հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:

Արայիկ Հարությունյանը եղել է նաև թաղամասի դպրոցական շենքում, ծանոթացել առկա պայմաններին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: